Գագիկ Խաչատրեան.– «Մենք կարո՞ղ ենք ասել՝ յարգելի՛ թոշակառու, դու սպասի՛ր, քո թոշակը մի երկու տարով կուշացնենք»


-2010 թւականի բիւջէն իրատեսական գնահատել-չգնահատելու համար նախ պէտք է բազմաթիւ հանգամանքներ հաշւի առնել։

Դա մեծ մասամբ կախւած է այն բանից, թէ տնտեսական ճգնաժամի հետագայ գործառոյթներն ինչպէս կազդեն մեր երկրի տնտեսութեան վրայ։ Դա առաջինը։ Երկրորդ՝ շատ պրոբլեմային հարցեր, որ համակարգում կային, դրել ենք այն հիմքի վրայ, որ պէտք է զարգացնենք։


Ներկայ պահի զարգացումները մեզ յուշում են, որ մենք պղտք է ամէն ինչ անենք, որ կատարենք 2010թ. բիւջէն,- 2010թ. պետական բիւջէն գնահատելիս ասել է ՀՀ կառավարութեանն առընթեր պետական եկամուտների կոմիտէի նախագահ Գագիկ Խաչատրեանը։
Նա նշել է նաև, որ այն գնահատականները, թէ բիւջէում սահմանւած հարկերն անիրատեսական են, ճիշտ չեն, և այս առումով, եթէ համակարգն իր աշխատանքները, բարեփոխումները շատ արագ կատարի, և համակարգը հասնի նախանշւած գործառոյթներին, օրէնքով սահմանւած նորմերին, և բիզնես աշխարհն էլ պետական եկամուտների կոմիտէին այդ հարցում ընդառաջ գնայ, Գ. Խաչատրեանի հաւաստիացմամբ, ռիսկային պահերը շատ քիչ կը լինեն։
-Մենք կարո՞ղ ենք ասել՝ յարգելի՛ թոշակառու, դու սպասի՛ր, քո թոշակը մի երկու տարով կուշացնենք, դպրոցի ուսուցչուհուն ասենք՝ սպասի՛ր... Բիւջէի մէջ ոչ մի ծախս չի կրճատւել։
Մեր խնդիրն ու բարդութիւնը հէնց այն է, որ պէտք է և՛ բարեփոխենք, կատարելագործենք մեխանիզմները, և՛ բիզնեսի հետ յարաբերութիւնները ճշտենք, և՛ պէտք է կատարենք այն մինիմում ցուցանիշները, որոնք պետութեան համար կարևոր են։ Հաւատացած եղէք՝ չենք կարող,- ընդգծել է Գ.Խաչատրեանը։



7or.am

0 Պատգամ: