Յարգանքի տուրք Բաքւի եւ Սումգայիթի զոհերի յիշատակին
Բաքւում իրականացւած հայերի ջարդի 20-րդ տարելիցի կապակցութեամբ վարչապետ Տիգրան Սարգսեանն այցելել է Ծիծեռնակաբերդի յուշահամալիր՝ յարգանքի տուրք մատուցելու ոճրագործութեան զոհերի յիշատակին։
Վարչապետը եւ նրան ուղեկցող անձինք ծաղկեպսակ են դրել զոհերի յիշատակը յաւերժացնող յուշարձանին։ Յիշատակի խաչքարի առջեւ այցելուները ծաղկեպսակ են դրել, մէկ րոպէ լռութեամբ յարգել են անմեղ զոհերի յիշատակը եւ մասնակցել հոգեհանգստեան արարողութեանը։
«Դասը, որ մենք պէտք է քաղենք պատմութիւնից, հետեւեալն է. միակ յուսալի երաշխիքը, որ մենք կը կարողանանք լուծել մեր ազգային խնդիրները, եւ որպէս Հայ ժողովուրդ, որպէս ազգ կը գոյատեւենք, մեր հզօր, անկախ պետութիւնն է։ Միակ երաշխիքն այն է, որ մենք պէտք է ունենանք ուժեղ Հայաստան, որն ի զօրու լինի պաշտպանել իր հայրենակիցներին, իր քաղաքացիներին ամբողջ աշխարհում։ Մեր քաղած դասը նաեւ այն է, որ ազգային խնդիրների շուրջ պէտք է լինի համախմբւածութիւն ու համագործակցութիւն, որովհետեւ մենք պէտք է քաջ գիտակցենք, որ առջեւում կան լուրջ վտանգներ ու մարտահրաւէրներ։

Այդ ամէնը փաստւում է ոչ միայն Բաքւի ջարդերով, որոնք տեղի ունեցան քսան տարի առաջ, այլեւ այսօրւայ իրողութեամբ' Ադրբեջանի պաշտօնական քաղաքականութեամբ, որը քարոզում է ատելութիւն հայերի նկատմամբ։ Դա նշանակում է, որ պարտաւոր ենք աչալուրջ լինել։
Յարգելով անմեղ զոհերի յիշատակը' պէտք է քաջ գիտակցենք մեր ազգային խնդիրների լուծման բանաձեւը հայկական աշխարհում։ Դա ազգային պետականութեան ամրապնդումն է, հզօր, ուժեղ, անկախ, ազատ Հայաստանի Հանրապետութիւնն է»,-ասել է վարչապետը։
0 Պատգամ:
Post a Comment