12:18 / 19.01.2010
Պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի սպանութիւնից երեք տարի անց Թուրքիայում շատ բան է փոխւել դրական ուղղութեամբ:
Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրոյցում նշեց Ստամբուլում լույս տեսնող «Ակոօս» թերթի հայկական բաժնի խմբագիր Սարգիս Սերոբեանը եւ յաւելեց. «Եւ կը կարծեմ, որ դէպի ժողովրդավարութիւն, դէպի թափանցիկութիւն շատ բան փոխւած է, եւ Հրանտից առաջ չասւած բաներն այսօր կը խօսւեն Թուրքիայում:
Փոխւած է, որովհետեւ վաղը յայտնի կը դառնայ, որ ժողովուրդն էլ սկսած է շատ բաներ պահանջել»:
Անդրադառնալով Դինքի սպանութեան գործով դատավարութիւններին՝ Սերոբեանը նշեց. «Դատավարութիւնները կը շարունակւեն, բայց արդէն դատավարութեան ընթացքից գոհ չեն Հրանտի բարեկամները, ընտանիքը, հիմնարկը: Կաշխատենք, որ դատավարութիւնը լինի Էրգենեկոնի դատի հետ, որ աւելի առաջընթաց լինի»,- նշեց խմբագիրը:
Վերջինս նաեւ յայտնեց, որ յունւարի 19-ին՝ Հրանտ Դինքի սպանութեան օրը, ցոյց է լինելու «Ակօսի» առջեւ: «Ժամը 3-ին, այնտեղ, ուր երեք տարի առաջ Հրանտին սպանեցին, պիտի տեսնենք, թէ վաղն ինչ պիտի կատարւի»,- նշեց Սարգիս Սերոբեանը:
Յիշեցնենք, որ Հրանտ Դինքը նշանաւոր պոլսահայ լրագրող էր, Թուրքիայում հայերէն և թուրքերէն լեզուներով հրատարակւող «Ակօս» թերթի խմբագրապետը: Նա սպանւել է 2007 թւականի Յունւարի 19-ին, Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ակօս»-ի խմբագրատան առջև: Սպանութիւնն իրականացնելու կասկածանքով ձերբակալւեց 17-ամեայ Օգիւն Սամաստը, որը սպանութիւնը կատարել էր Եանին Հայալի դրդմամբ: Հրանտ Դինքի թաղման օրը տասնեակ հազարաւոր մարդիկ Թուրքիայում դուրս էին եկել փողոց «Ես Հրանտն եմ» պաստառներով:

Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment