Հայաստանի ու Ռուսաստանի նախագահները քննարկել են երկկողմ համագործակցութեանը վերաբերող հարցերի ողջ համալիրը

11:08 / 19.01.2010
Մոսկւայում Յունւարի 18-ին Հայաստանի ու Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսեանն ու Դմիտրի Մեդվեդեւը քննարկել են երկկողմ համագործակցութեան, ԼՂ հիմնախնդրին վերաբերող հարցեր եւ կարծիքներ փոխանակել միջազգային խնդիրների վերաբերեալ:
Այս մասին այսօր լրագրողներին յայտնել է ՌԴ նախագահի օգնական Սերգէյ Պրիխոդկոն:
«Երկու նախագահների հանդիպման ժամանակ, որն աւանդաբար անցել է բարեկամական եւ կառուցողական մթնոլորտում, քննարկւել է փաստացի երկկողմ համագործակցութեանը վերաբերող հարցերի ողջ շրջանակը, ներառեալ առեւտրա–տնտեսական, ներդրումային, մշակութա–հումանիտար եւ այլ ոլորտներին վերաբերող»,- նշել է Պրիխոդկոն: Նրա խօսքով, նախագահները մտքեր են փոխանակել ՀԱՊԿ շրջանակներում փոխգործակցութեան եւ ԼՂ հիմնախնդրի վերաբերեալ:
Յիշեցնենք, որ նախօրէին Ռուսաստանի նախագահի մեձրմոսկովեան նստավայր Գորկիում տեղի է ունեցել Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումը: Կրեմլի մամուլի ծառայութեան տւեալներով, երկու երկրների առաջնորդները ճշտել են իրենց դիրքորոշումները ԼՂ խնդրի կարգաւորման հերթական փուլից առաջ, միաժամանակ քննարկել տնտեսական նախագծեր:

Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: