Պատահաբար կրակել է ինքն իրեն՝ երկու անգա՞մ

20:09 / 18.01.2010
Յունւարի 15-ին, ժամը 23.30-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանութեան Մասիսի բաժնում հաղորդում է ստացւել, որ որովայնի եւ ազդրերի հրազէնային վնասւածքներով իրենց մօտ բուժօգնութեան ստանալու է տեղափոխւել 1975 թ. ծնւած Արսէն Պետրոսեանը:
Հայաստանի ոստիկանութեան մամուլի ծառայութիւնից NEWS.am-ին յայտնում են, որ պարզւել է, թէ ժամը 23.00-ի սահմաններում, երկաթգծի «Մասիս» կայարանի տարածքում գտնւող ձկնաբուծարանի պահակատանը «Վալտեր» տիպի ատրճանակի հետ անզգոյշ վարւելու հետեւանքով նա երկու կրակոց է արձակել եւ ստացել նշւած վնասւածքները:
Դէպքի վայրի զննութեամբ յայտնաբերւել է «Վալտեր» ատրճանակը, 2 պարկուճ եւ 1 գնդակ:
Ձեռնարկւում են միջոցառումներ` դէպքի հանգամանքները պարզելու ուղղութեամբ: Կատարւում է նախաքննութիւն:
Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: