ԵԽ–ում կարող է ընդունւել Հին Ջուղայում վանդալիզմը
դատապարտող յայտարարութիւն
15:54 • 11.08.10
Եւրախորհրդի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովն աշնանը կարող է ընդունել Հին Ջուղայի յուշարձանների և խաչքարերի վանդալիզմը դատապարտող յայտարարութիւն։
Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ յայտարարեց «Բելգիայում հայկական կազմակերպութիւնների դաշնութեան» նախագահ, Եւրոպայում լոյս տեսնող «Լրագիր» հայատառ ամսաթերթի գլխաւոր խմբագիր Գէորգ Մինասեանը։
Նա նշեց, որ Եւրոպայի խորհրդի որոշ պատգամաւորների աջակցութեամբ իրենք կարողացել են Ջուղայի խաչքարերի և յուշարձանների պղծման հետ կապւած քննադատութիւնը յայտարարութեան տեսքով մտցնել ԵԽ արտաքին յարաբերութիւնների յանձնաժողով։ Ըստ Մինասեանի, հարցի առնչութեամբ հարկաւոր է եղել նաև Հայաստանի համաձայնութիւնը, բայց գործը ընթացքի մէջ է։ «Ամենայն հաւանականութեամբ, յայտարարութիւնը աշնանը կընդունւի»,– ասաց Գէորգ Մինասեանը։

Tert.am
0 Պատգամ:
Post a Comment