Հանրայայտ ռոք երաժշտի ստեղծագործութիւններում
հայերէնն ուրոյն տեղ ունի
Օգոստոս 12, 2010թ. 15:03
«Հայաստանը մէկ մացառոտ է, մէկ քարքարոտ …մէկ բացւում է Սևանը, բայց ամենատպաւորիչը Լեռնային Ղարաբաղն է»,- այսօր հրաւիրւած ասուլիսում ասել է հայերնիք ժամանած ամերիկահայ ռոք երաժիշտ Սերժ Թանկեանը:
Հայազգի երաժիշտը այդպէս էլ չի կողմնորոշւել, որ եթէ Հայաստանում պատրաստւի տեսահոլովակ նկարահանել, ո՞ր վայրն է նախընտրելու:
Երանգների առկայութիւնը Սերժի համար կարևոր է ոչ միայն շրջապատող միջավայրում, այլև իր երգերում, որոնցից իւրաքանչիւրն իր երանգներով է հարուստ:
«Օրինակ System of a Down–ի երգերում աւելի շատ է սևն ու կարմիրը, նաև մանուշակագոյնը: Իսկ իմ սոլօ երգերը փոքր-ինչ բաց գոյներ ունեն` նարնջագոյն, կանաչ, նաև կապոյտը, սակայն թէ ինչո՞վ է դա բացատրւած` դժւար է ասել…. զուտ զգայարանների խնդիր է»,- ասաց երգիչը:
Երգիչը հաւասարապէս նախընտրում է թէ’ ջազը, թէ’ ռոքը, թէ’ փոփ երաժշտութիւն: «Ես անում է այն, ինչ զգում եմ, ինչ ինձ դուր է գալիս ու ինչ այդ պահին զգում է իմ հոգին»:
Սակայն վերջին շրջանում իր բոլոր ձայնագրութիւններում նշմարւում է կոնկրէտ թեմայ. «Դա շրջակայ միջավայրի փոփոխութիւնն է, ինչպէս նաև քաղաքակիրթ ձևով յարաբերւելու մշակոյթը»:
Իր ստեղծագործութիւններում ուրոյն տեղն ունեն նաև հայերէն երգերը: Ասում է, որ վերջին ձայնասկավառակում հայերէնով մէկ երգ ունի` նւիրւած Հայոց Ցեղասպանութեանը:
Ի դէպ, երեկոյեան կայանալիք մենահամերգում Սերժը նախատեսում է Հայ հանդիսատեսին անակնկալ մատուցել ու անպայման երգելու է հայերէն:

ArmAr.am
0 Պատգամ:
Post a Comment