Զաման»-ի լրագրող.–
«Հոգ մի տարէք, ժամանակի ընթացքում թուրքերն անպայման ներողութիւն կը խնդրեն ցեղասպանութեան համար»...
19:38 / 30.09.2009
«Ոչ միայն 301 յօդւածը, այլ նաեւ շատ ու շատ խնդիրներ այսօր կան Թուրքիայում»,- այսօր «Սիվիլիթաս» կազմակերպութիւնում կազմակերպւած քննարկման ժամանակ նշեց թուրքական «Զաման» թերթի լրագրող Եավուզ Բայդարը, ընդգծելով, որ օրինակ մի հին օրէնք է գործում, ըստ որի Աթաթուրքը սուրբ է եւ եթէ որեւէ մէկն ինտէրտենտային կայքում անգամ որեւէ բացասական տեսակէտ յայտնի նրա մասին, կարող են կայքը փակել:
Նա նշեց, որ այդ նոյն 301 յօդւածն իր վրայ էլ է տարածւում, բայց իրենք գնալով աւելի ու աւելի քիչ են վախենում նման յօդւածներից: «Իհարկէ դատախազը կարող է գործ հարուցել իմ նկատմամբ, բայց ես գիտեմ, որ ինձ չեն դատելու, ուղղակի ժամանակ կծախսեմ այդ դատական գործընթացի վրայ»,- ասաց թուրք լրագրողը, ով այս քննարկման ժամանակ ազատօրէն խօսում էր ցեղասպանութեան մասին:
Հարցին, թէ արդեօ՞ք այսօր թուրք ազգը պատրաստ է ներողութիւն խնդրել ցեղասպանութեան համար, նա ազնւօրէն պատասխանեց, որ այսօր դրան պատրաստ չէ, բայց անցած տարի կազմակերպւած ներողութեան ակցիան նոր սկիզբ դրեց: «10 տարի առաջ նման բան հնարաւոր չէր:

Հասարակութիւնը միանգամից չի կարող փոխւել: Ժամանակի ընթացքում դա կը լինի, հոգ մի տարէք»,- ասաց թուրք լրագրողը:
0 Պատգամ:
Post a Comment