Բաքուն պատասխանել է Անկարային
Շահիդների ծառուղում հանւել են թուրքական դրօշները
14:48 / 17.10.2009
Բաքւի շահիդների ծառուղում հանւել են թուրքական դրօշները, հաղորդում է ANS press-ը: Ծառուղու անվտանգութեան ծառայողի խօսքով դրօշները դրօշակաձողերից հանւել են դեռեւս հոկտեմբերի 15-ին:
«Առաւօտեան 2-3 աշխատողներ եկան եւ հանեցին բոլոր դրօշները: Իսկ երէկ երեկոյեան նոյն աշխատակիցները ապամոնտաժեցին դրօշակաձողերը, իսկ վնասւած հատւածը բետոնապատեցին եւ ծածկեցին քարէ սալիկներով»,-պատմել է պահակը: Նա ասում է, որ տեղեակ չէ, թէ ով է տւել դրօշակները հանելու հրահանգը, սակայն ենթադրում է, որ հեղինակները բարձրաստիճան պաշտօնեաներ են:
Պահակը, ով չի ցանկացել նշել իր անունը, պատմել է, որ նախքան աշխատակիցների ժամանելը, ծառուղի են այցելել ինչ-որ «իշխանաւոր մարդիկ»: «Արտասահմանեան մեքենաներով եկածները կոստիւմով էին ու փողկապով, ինչ-որ հրահանգներ տւեցին` ցոյց տալով յուշարձանը եւ գնացին: 1-2 ժամ անց եկան աշխատողները»:
Յարկ է նշել, որ այս փաստն արդէն ռեզոնանս եւ բուռն արձագանք է առաջացրել թուրքական լրատւամիջոցներում: Մասնաւորապէս այս փաստի առթիւ իր մտահոգութիւնն ու զարմանքն է յայտնում CNN turk-ը.
Իչնպէս աւելի վաղ յայտնել էր NEWS.am-ը՝ վկայակոչելով թուրքական ազգայնականների Yenicag թերթը, հոկտեմբերի 14-ին Բուրսայում կայացած Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային խաղի ժամանակ մարզադաշտի տարածքում լուսանկար է արւել, որում պատկերւած է եղել մի տուփ, վրան գրւած՝ «զուգարան» եւ մէջը նետւած ադրբեջանական դրօշներ։
Բուրսայի նահանգապետ Շահաբեդին Հարփութը, խօսելով լուսանկարից, նշել է, որ իրեն եւս նման լուսանկարի գոյութեան մասին տեղեկութիւններ են հասել, սակայն իր հարցմանն ի պատասխան` գրաւոր հաղորդագրութիւն է եկել, թէ նման բան չկայ:
Յիշեցնենք, որ թուրքական իշխանութիւնները Հայաստան-Թուրքիա հանդիպման ժամանակ արգելել էին մարզադաշտ բերել ադրբեջանական դրօշներ, քանի որ չէին ցանկանում խաղին հաղորդել աւելորդ քաղաքական երանգաւորում:

NEWS.am
0 Պատգամ:
Post a Comment