ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹԻՒՆԸ ԻՐԱԿԱՆԱՑՐԵՑ ԱԹԱԹՈՒՐՔԻ ԿԱՐԳԱԽՕՍԸ
Թուրքիայի խորհրդարանի նախագահ.–Հայ-թուրքական արձանագրութիւնները համահունչ են Թուրքիայի հանրապետութեան սկզբունքներին
14:05 / 17.10.2009
Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մեհմեդ Ալի Շահինը հայ-թուրքական ստորագրւած արձանագրութիւնները համարել է համահունչ Թուրքիայի հանրապետութեան սկզբունքներին։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Haber8 կայքէջը։
Թուրքական խորհրդարանի նախագահ Մեհմեդ Ալի Շահինը այցելել էր Արդվին, տեսնելու այնտեղ կառուցւող ամբարտակը։ Արդվինում պատասխանելով լրագրողների հարցերին՝ թուրքական խորհրդարանի նախագահը անդրադարձել է Ցիւրիխում ստորագրւած հայ-թուրքական արձանագրութիւններին։ «Եթէ ապրում էք մի տան մեջ եւ ձեր հարեւանների հետ ունէք խնդիրներ՝ ուրեմն ձեր բնակարանում չի կարող խաղաղութիւն լինել։ Նոյնն էլ եթէ մենք մեր տարածաշրջանում խաղաղութիւն ենք ուզում՝ ստիպւած ենք մեր հարեւանների հետ եղած խնդիրները լուծենք։ Թուրքիայի իշխանութիւնները այսպիսի ճանապարհ են ընտրել։ Թուրքիայի հանրապետութեան հիմնադիր Մուստաֆա Քեամալ Աթաթուրքը եւ իր ընկերները ժամանակին հռչակեցին „Խաղաղութիւն հայրենիքում, խաղաղութիւն աշխարհում“ կարգախօսը։ Ես այժմեան քայլերը համարում եմ համահունչ Թուրքիայի հանրապետութեան հիմնադրման ժամանակաշրջանի փիլիսոփայութեանը։ Թուրքիայի կշիռը տարածաշրջանում եւ աշխարհում աւելանում է։ Սա հպարտութեան զգացում է առաջացնում»,-ասել է Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մեհմեդ Ալի Շահինը։
News.am
*ՀԻՄՆԱԿԱՆ ՎԵՐՆԱԳԻՐԸ ՄԵԶԱՆԻՑ Է։ Վ.
0 Պատգամ:
Post a Comment