Երեւանի քաղաքպետարանի ամանորեայ տոնական ծրագիրը կտեւի մինչեւ Յունւարի 13-ի ուշ գիշեր


Ամանորի եզրափակիչ համերգը Հանրապետութեան հրապարակում տեղի կունենայ Յունւարի 13-ին ժամը 22։00-ից մինչեւ 01։00-ն, որին կը մասնակցեն հանրապետութեան ճանաչւած երգիչներ և համոյթներ։


12:05 / 30.12.2009
Երեւանում ամանորեայ միջոցառումները կը տեւեն մինչեւ յունւարի 13-ի ուշ գիշեր:
Երեւանի քաղաքպետարանի կողմից կազմակեպւած ամանորեայ միջոցառումների շրջանակներում դեկտեմբերի 29-ից մինչև յունւարի 14-ը Հանրապետութեան հրապարակում գործել են մանկական ատրակցիոններ, տեղադրւել են լուսաւորւած հեքիաթային տնակներ։ Տոնական միջոցառումների համար տեղադրւել են նաեւ բեմահարթակ։
Դեկտեմբերի 31-ի ժամը 23։00-ից մինչեւ 02։00-ն դիջէյների մասնակցութեամբ կայացել է ամանորեայ դիսկոտեկ, իսկ ժամը 24։00-ին մայրաքաղաքի 15 հատւածներից շքեղ հրավառութիւն է եղել։ Յունւարի 1-ից 10-ը, բացառութեամբ յունւարի 7-ի, ժամը 15։00-ից մինչև 16։30 Հանրապետութեան հրապարակում կը կազմակերպւեն մանկական ամանորեայ միջոցառումներ, որոնց կը մասնակցեն մանկական մի շարք խմբեր։ Ամանորի եզրափակիչ համերգը Հանրապետութեան հրապարակում տեղի կունենայ Յունւարի 13-ին ժամը 22։00-ից մինչեւ 01։00-ն, որին կը մասնակցեն հանրապետութեան ճանաչւած երգիչներ և համոյթներ։ Համերգը կը եզրափակւի հրավառութեամբ եւ տոնական դիսկոտեկով։
Երեւանի քաղաքպետարանի տեղեկատւութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից NEWS.am-ին յայտնում են, որ դեկտեմբերի 31-ին մայրաքաղաքի վերգետնեայ տրանսպորտն ու Կարէն Դեմիրճեանի անւան մետրոպոլիտենը աշխատել են մինչեւ յունւարի 1-ի ժամը 01։00-ն։
Յունւարի 1-ից 10-ը ներառեալ ներքաղաքային հասարակական տրանսպորտի աշխատանքային գրաֆիկը սահմանւած է մինչեւ ժամը 24։00-ն, իսկ յունւարի 11-ից հասարակական տրանսպորտը կաշխատի սովորական գրաֆիկով։
Ոստիկանութեան լրատւութեան եւ հասարակայնութեան բաժնից էլ տեղեկանում ենք, որ տոնական օրերին հասարակական կարգի պահպանման պատշաճ կազմակերպման տեսանկիւնից ոստիկանութիւնն աշխատելու է ուժեղացւած ռեժիմով։


Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: