Գալիք տարւայ ընթացքում արդիականացւելու են Հայ-վրացական սահմանի անցակէտերը
Սիրանոյշ Գէորգեան
«ԱրմենիաՆաուի» թղթակից
2010 թ. Եւրամիութեան «Արևելեան գործընկերութիւն» ծրագրի շրջանակներում Հայաստանին կը տրամադրւի 2 միլիոն դոլար` արդիականացնելու Հայաստան-Վրաստան սահմանային երկու անցակէտերը:
Դեկտեմբերի 19-ին կայացած Ազգային անվտանգութեան խորհրդի նիստում խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարեանը յայտարարել է «Ինտեգրւած սահմանների կառավարում» ծրագրի մասին, որի շրջանակներում յաջորդ տարի Հայաստանի սահմանային ենթակառուցւածքները պէտք է համապատասխանեցւեն միջազգային չափանիշներին:
Եւրամիութիւնն այս ֆինանսաւորումն իրականացնում է «Արևելեան գործընկերութիւն» ծրագրի շրջանակներում (ծրագրի նպատակն է առաջիկայ տարիներին սերտացնել նախկին խորհրդային վեց հանրապետութիւնների` Հայաստանի, Ադրբեջանի, Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի և Բելառուսի կապերը): Ծրագրի նպատակներից մէկը Եւրամիութեան չափորոշիչներին համապատասխան ինտեգրւած սահմանների կառավարման իրականացումն է, որի արդիւնքում վիզային հեշտացւած ռեժիմ կը սահմանւի:
Ինչպէս «ԱրմենիաՆաուին» հաղորդեց ՀՀ ազգային անվտանգութեան խորհրդի մամուլի քարտուղար Գայեանէ Գասպարեանը, ԱԱԽ-ի աշխատանքային խմբերը փորձում են պարզել սահմանային երկու անցակէտերի` Բագրատաշէնի և Բաւրայի կարիքները:
«Արդիականացումը կը կատարւի ըստ առաջնահերթ կարիքների: Առաջինը, հաւանաբար, կը թարմացւի տեխնիկան»,- ասաց Գասպարեանը:
ԱԱԽ աշխատանքային խումբը մինչև 2010 թ. կը մշակի Հայաստանի սահմանային անվտանգութեան ռազմավարութիւնը, որը սահմանւած կարգով կը ներկայացւի ԱԱԽ հաստատմանը:
Հայաստանն իր չորս հարևաններից (Իրան, Ադրբեջան, Վրաստան, Թուրքիա) բաց սահմաններ ունի միայն Իրանի և Վրաստանի հետ: Վրաստանի հետ սահմանի երկարութիւնը մօտ 265 կիլոմետր է:

«ԱրմենիաՆաու»
0 Պատգամ:
Post a Comment