Սրբապղծութիւն Մարտունիում՝ Ամանորի նախօրէին
23:09 / 03.01.2010
Դեկտեմբերի լոյս 31-ի գիշերը անյայտ անձինք Մարտունու գերեզմանոցից կտրել եւ կինոյի տան դիմացն են տեղափոխել Մարտունու քաղաքապետ Բագրատ Յարութիւնեանի եղբօր՝ գնդապետ Յարութիւն Յարութիւնեանի կիսանդրին: Գնդապետը բաւական յայտնի եւ ճանաչւած անձնաւորութիւն էր, իսկ եղբայրը Մարտունու քաղաքապետն է:
Ինչպէս Մարտունուց յայտնում է NEWS.am-ի թղթակիցը, դէպքից մէկ-երկու օր առաջ պատերին թռուցիկներ էին փակցւել հետեւեալ բովանդակութեամբ՝ «Եթէ չքանդես քաղաքապետարանի մօտ՝ Շահումեան փողոցի ապօրինի շինութիւնը, կը յայտնւես եղբօրդ վիճակում»:
Այդ եռայարկ ապօրինի շինութեան շինարարութեան դէմ ժամանակին լուրջ բողոքներ էին ստացւել, անգամ փոխվարչապետ Արմէն Գէորգեանն էր այցելել Մարտունի՝ տեղում իրավիճակին ծանօթանալու համար, եւ մարտունեցիներին խոստացել էր, որ շէնքը չի կառուցւի, սակայն նրա հեռանալուց յետոյ շինութիւնն աւելի լայն թափով են կառուցել:
Ի դէպ, քաղաքում լուրեր են շրջանառւում, թէ սրբապղծութեան պատճառը բոլորովին էլ շինութիւնը չէ, այլ քաղաքապետին նախազգուշացում են արել:
Մեր թղթակիցը նշեց նաեւ, որ միջադէպը բացայայտելու համար անգամ Երեւանից են մասնագէտներ ուղարկւել Մարտունի՝ սրբապիղծներին գտնելու եւ պատժելու համար: Խօսում են նաեւ, որ բացայայտման հարցում լուրջ շահագրգռութիւն ունեն նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանն ու պաշտպանութեան նախարար Սէյրան Օհանեանը, որոնք ժամանակին մտերիմ են եղել Յարութնւն Յարութիւնեանի հետ:

Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: