Հայաստանը մասնակցում է Բեռլինի 75-րդ «Միջազգային կանաչ շաբաթ» գիւղատնտեսական ցուցահանդէսին


ԵՐԵՒԱՆ, 18 Յունւարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը մասնակցում է Բեռլինի 75-րդ «Միջազգային կանաչ շաբաթ» գիւղատնտեսական հեղինակաւոր ցուցահանդէսին, «Նովոստի-Արմենիա» գործակալութեանը յայտնեցին հայկական ԱԳՆ մամուլի ծառայութիւնից։

Հայաստանը մասնակցում է ցուցահանդէսին արդէն երրորդ անգամ, ինչին աջակցութիւն է ցուցաբերել ԳԴՀ կառավարութիւնն` ի դէմս Գերմանիայի տնտեսական համագործակցութեան և զարգացման նախարարութեան:
Ցուցահանդէսին ներկայացւել է հայկական գինու և կոնեակի գործարանների արտադրանքը։
«Միջազգային կանաչ շաբաթ» ցուցահանդէսն անցկացւում է 1926 թւականից և այս տարի կը հիւրընկալի իր 30-միլիոներորդ այցելուին։
Այս տարի ցուցահանդէսին մասնակցում է աշխարհի աւելի քան 70 երկրների 1600 ներկայացուցիչ՝ հիմնականում սննդամթերքի և խմիչքների արտադրութեամբ զբաղւող ձեռնարկութիւններ։

0 Պատգամ: