Էրդողանը, իր «փոքր եղբօրից» հրաշալի սովորել է էնէրգակիրներով սիրաշահելու ձեւը


19:27 / 18.01.2010
Էնէրգետիկ միջանցքները էնէրգակիրների հետ միասին պէտք է կայունութիւն, վստահութիւն եւ բարեկեցութիւն բերեն: Այդ մասին, ելոյթ ունենալով համաշխարհային երրորդ էնէրգետիկ գագաթնաժողովում, յայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Էրդողանը ուշադրութիւն է հրաւիրել էնէրգետիկայի ոլորտում համագործակցութեան վրայ: Նա բարձր գնահատական է տւել «Nabucco» նախագծին: Բնական գազի տեղափոխումը Թուրքիա, այնտեղից էլ Եւրոպա, նրա խօսքով, «հրաշալի հնարաւորութիւն է»:
Ինչպէս նշել է թուրքական կառավարութեան ղեկավարը, էնէրգետիկ հարցում պէտք է գերակայի ոչ այնքան մրցակցութիւնը, որքան համագործակցութիւնը:
Գագաթնաժողովի նախօրէին Էրդողանը հանդիպումներ է ունեցել Յունաստանի նախագահ Կարոլոս Պապույալոսի, Մալայզիայի վարչապետ Նաջիբ Ռազակի եւ Աբու-Դաբիի գահաժառանգ Զայէդ Ալ-Նահեանի հետ, հաղորդում է TRT-ն:


Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: