Թուրք ազգայնականների հայցն ընդդէմ «Ներէցէք մեզ, հայեր» ակցիայի կազմակերպիչների՝ մերժւել է
17:44 / 18.01.2010
Թուրքիայի Սինջանի ծանր յանցագործութիւնների գծով դատարանը մերժել է թուրք մի խումբ ազգայնականների կողմից ներկայացրած հայցը՝ ընդդէմ «Ներէցէք մեզ, հայեր» ակցիայի կազմակերպիչների։
Թուրքական Radikal-ի փոխանցմամբ, դատարանը որոշել է, որ տւեալ ակցիան իրականացւել է մտքի ազատութեան շրջանակներում եւ ակցիան կազմակերպողները չեն կարող դատապարտւել։
NEWS.am-ը յիշեցնում է, որ 2008-ի վերջում մի խումբ թուրք մտաւորականներ սկսեցին «Ներէցէք մեզ, հայեր» ակցիան եւ ինտերնետով այդ յայտարարութեանը միացաւ 30 հազարից մի փոքր աւել մարդ։ Թուրք մտաւորականների յայտարարութեան մէջ ասւում է. «Ես չեմ կարող գիտակցաբար անտարբերութիւն ցուցաբերել եւ ժխտել այն մեծ աղէտը, որը հայերը վերապրել են 1915 թւականին՝ Օսմանեան կայսրութիւնում։ Ես հերքում եմ այդ անարդարութիւնը եւ գործելով իմ անունից՝ կիսում եմ իմ Հայ եղբայրների եւ քոյրերի ցաւը՝ նրանցից ներողամտութիւն հայցելով»։
Այն ժամանակ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գիւլը յայտարարեց, որ մտաւորականները կարող են ազատ արտայայտել իրենց մտքերը, իսկ վարչապետ Էրդողանը նշեց, որ Թուրքիան մեղք չի գործել, որ ներողութիւն խնդրի։

Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment