Հ. Բագրատեան.– Էլ ինչո՞ւ ենք կառուցել Իրան-Հայաստան գազամուղը, որ չպէտք է գործի ռուսականը թանկանալու դէպքում


16:20 / 18.01.2010
«Էլ ինչո՞ւ ենք կառուցել Իրան-Հայաստան գազամուղը, որ չպէտք է գործի»։
Յունւարի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատեանը` անդրադառնալով այն փաստին, որ ռուսական գազը ապրիլից դառնալու է 180 դոլար՝ հազար խմ-ի դիմաց:
"Դա այլընտրանք էր, որ եթէ ռուսական գազը թանկանայ, գործի իրանականը: Ի՞նչ եղաւ դա, ինչի՞ չեն բացում, բա էլ ինչո՞ւ ենք սարքել այդ գազամուղը: Իրանից գազ ստանալու պարագայում մենք տրանզիտի գումար էլ չենք վճարում: Եթէ կասէք, որ իրանական գազն էլ է թանկ, ես էլ կասեմ. «Լայն խողովակով կառուցէիք, որպէսզի գազը վաճառէիք նաեւ Վրաստանին ու միւսներին»,- ասաց Բագրատեանն ու յաւելեց. «Այն ինչ արւում է այսօր, 10 տարի յետոյ քաղաքականութիւն է դառնում»:
Նախկին վարչապետը նշեց նաեւ, որ Սերժ Սարգսեանը չի ստում, երբ յայտարարում է, թէ Հայաստանը վճարունակ է: "Նա չի ստում, ուղղակի այդպէս գիտի, այդպէս են իրեն ասել: Նա չգիտի, որ 2014 թւականից Հայաստանը տարեկան 480 միլիոն դոլարի պարտք է փակելու, եթէ իհարկէ մինչ այդ նոր պարտքեր չկուտակի: Յիշեցնենք, որ վարչապետ Տիգրան Սարգսեանը յայտարարել է, որ 2010 թւականին Հայաստանը եւս 500 միլիոն դոլարի վարկ է վերցնելու:

Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: