Էդւարդ Նալբանդեանը տարակուսած է Թուրքիայի ԱԳՆ յայտարարութիւնից


20:11 / 19.01.2010
Հայաստանի արտգործնախարար Էդւարդ Նալբանդեանը մտադիր է կապւել իր թուրք գործընկերոջ՝ Ահմեդ Դաւութօղլուի հետ՝ իր տարակուսանքը յայտնելու եւ պարզելու, թէ ՀՀ Սահմանադրական դատարանի որոշման մէջ թուրքական կողմը որտե՞ղ է տեսել նախապայմաններ եւ ինչո՞վ է այն հակասում արձանագրութիւնների հիմնարար նպատակին:
Մեկնաբանելով Թուրքիայի ԱԳՆ կողմից այսօր՝ Յունւարի 19-ին տարածւած այն յայտարարութիւնը, որ Հայ-թրքական արձանագրութիւնների վերաբերեալ ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից 2010թ. Յունւարի 12-ին կայացւած որոշումը պարունակում է նախապայմաններ, որոնք "հակասում են արձանագրութիւնների «հիմնարար նպատակներին», Հայաստանի ԱԳՆ ղեկավարն ասել է. «Յոյսով եմ, որ նման յայտարարութեամբ թրքական կողմը չի փորձում արդարացնել իր կողմից նախապայմաններ առաջադրելու շարունակական փորձերը եւ քողարկել արձանագրութիւնների վաւերացման գործընթացի անհարկի ձգձգումը»:
Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: