Հ.Հ. գիտութիւնների Ակադեմիա.–
Ադրբեջանում հայերի տեղահանման մշակւած քաղաքականութիւն է իրականացւել
18:18 / 19.01.2010
Ադրբեջանում հայերի ջարդերն ու տեղահանումը 20-րդ դարում իրականացւել են երեք փուլով: Վերջակէտն այդ գործընթացում դրւեց 1990թ. Յունւարին: Այդ մասին Հայաստանի Գիտութիւնների ազգային ակադեմիայի կազմակերպած գիտական համաժողովում, որ նւիրւած էր Ադրբեջանի մայրաքաղաքում հայերի ջարդերի 20-ամեակին, յայտարարել է Հանրային խորհրդի անդամ Վլադիմիր Մովսիսեանը:
Նրա խօսքով, ադրբեջանական քաղաքականութիւնն իրականացում էր երկու ուղղութիւններով: Միաժամանակ ամէն ինչ արւում էր Ադրբեջանի տարածքից հայերի տեղահանման համար, եւ զուգահեռաբար աճում էր ցեղային տարրը Հայաստանում: Մովսիսեանը նշել է, որ 1988-90թ. Ադրբեջանից տեղահանւել է 368 հազար հայ, այն ժամանակ, երբ Հայաստանը լքել է 168 հազար ադրբեջանցի:
Իր հերթին, ԳԱԱ պատմութեան ինստիտուտի տնօրէն Աշոտ Մելքոնեանն ընդգծել է, որ հայկական կողմը, պատերազմում տարած յաղթանակից արբած, մոռացութեան է մատնել պատմական ճշմարտութիւնը, ինչն արեց Ադրբեջանը՝ իրադարձութիւնների բացարձակ ստահոդ պատկեր ստեղծելով:

Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment