Հայաստանի քարտէզը` երգերով
Երգիչ Արսէն Գրիգորեանը ցանկանում է Հայաստանը ներկայացնող քարտէզ նկարել: Արդէն որոշ ժամանակ է Արսէն Գրիգորեանն աշխատում է մի նոր ծրագրի վրայ:
ՙԱմբողջ Հայաստանը ներկայացնող, տարբեր շրջանների ֆոլկլորային երգերով հետաքրքիր քարտէզ եմ ուզում նկարել և կարծես թէ ստացւում է,- ասում է Արսէն Գրիգորեանը և շարունակում, - Առաջին փորձս եղել է «Մրրօ» երգով, որը Ուրֆայի տարածաշրջանն էր ներկայացնում: Ունեմ նաև Տիգրանակերտը, Տարօն աշխարհը, Վանը, Վասպուրականը, Շատախը և այլ տարածաշրջաններ ներկայացնող երգեր, որոնք շատ են՚:
Այս անգամ երգիչը աշխատում է Մարաշի ֆոլկլորը ներկայացնող երգերի նախագծի վրայ: ՙՄի քանի ամիս առաջ զանգահարեցին ինձ Բէյրութից` «Մարաշ» հայրենակցական միութիւնից` ասելով, որ բարձր են գնահատում իմ գործունեութիւնը երգարւեստում եւ ցանկանում են համագործակցել:

Նրանք ունեն Մարաշի ֆոլկլորը ներկայացնող նիւթեր` քառեակներ, որոնք ժամանակին երգեր են եղել, սակայն հիմա պահպանւել են միայն բառերը: Նրանք ցանկանում են, որ այդ երգերին, որոնց երաժշտութիւնը չի պահպանւել, շունչ տամ. ես էլ համաձայնեցի: Առաջին երգը, որն արդէն պատրաստ է, կոչւում է ՙՄարաշի աղջին՚: Երգը ուղարկեցի նրանց. շատ հաւանեցին:
Այս երգը բոլորը շուտով հնարաւորութիւն կունենան լսելու: Այս տարւայ ամանորեայ հեռուստածրագրերին այս երգն եմ երգելու»- պատմեց երգիչը:
Մարաշի երգերի շարքը մեծ է: Երբ երգերը պատրաստ լինեն, երգիչը նպատակ ունի դրանք ներկայացնել ձայնասկաւառակի տեսքով.ՙԵս ուզում եմ այս երգերը տարածել ամբողջ աշխարհով, ուզում եմ, որ Մարաշի իմ հայրենակիցները լսեն ու իմանան, որ մեր այս տարածաշրջանի բարբառը, ֆոլկլորը չի կորել՚:
Արսէն Գրիգորեանը աշխատում է նաև մի քանի այլ երգերի վրայ` պատրաստւելով յաջորդ ձայնասկաւառակի թողարկմանը: Յիշեցնենք, որ ամիսներ առաջ տեղի ունեցաւ երգչի առաջին` ՙՄրրօ՚ ձայնասկաւառակի շնորհանդէսը: ՙՄրրօ՚ ձայնասկաւառակում զետեղւած են 11 երգեր, որոնք ներկայացնում են Հայաստանի տարբեր գաւառները:

Կան նաև մեր Աշուղների` Գուսան Աշոտի, Հաւասու, Շերամի, կոմպոզիտոր Խաչատուր Աւետիսեանի երգերից: (Աջակցել է ՙՄանչօ գրուպ՚-ի նախագահ Վանիկ Մոսոյեանը):
Խօսելով առաջիկայ ծրագրերից` Արսէն Գրիգորեանը նշեց, որ 2010 թւականի մարտին Ֆրանսիայի տարբեր քաղաքներում կունենայ մենահամերգներ: Մենահամերգ է նախատեսում նաև Երևանում: Երգիչը նշեց, որ այդ համերգի ողջ հասոյթը կը նւիրի Հայ օգնութեան ֆոնդին` կարիքաւոր, փողոցում յայտնւած, անօթևան երեխաներին օգնելու համար։

«Ա+1»
0 Պատգամ:
Post a Comment