Ռուսաստանցի փորձագէտ.-
Հարաւային Կովկասի երկրները կայուն յետընթաց են ապրում, որ տանում է դէպի անորոշութիւն




16:52 / 04.01.2010
Հարաւային Կովկասում 2009թ. առկայ հակամարտութիւնների լուծման տեսանկիւնից նշանակալի որեւէ իրադարձութիւն տեղի չի ունեցել:

NEWS.am-ի թղթակցի հետ զրոյցում նման կարծիք է յայտնել ռուսաստանցի իրանագէտ, քաղաքագէտ Կարինէ Գէորգեանը:
Ըստ փորձագէտի՝ իրավիճակն ընդհանուր առմամբ կայուն է, իսկ Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման գործընթացում, որ ամենախնդրայարոյցն է. որեւէ առաջընթաց չի գրանցւել: Ինչ վերաբերում է Հայաստանին, ըստ փորձագէտի՝ երկիրը կայուն ետընթաց է գրանցում: «Այդ տեսանկիւնից կարելի է ասել, որ ներքին մակարդակով ինչպէս Հայաստանի, այնպէս էլ Ռուսաստանի իշխանութիւններին, բացի անյայտութիւն տանող ետընթացից, ոչինչ չի սպառնում»:
Ինչպէս կարծում է Գէորգեանը, Հայաստանն այդ առումով միայնակ չէ տարածաշրջանում, նոյն վիճակում, եթէ ոչ աւելի վատ, գտնւում է հարեւան Վրաստանը: «Այն, ինչ տեղի ուենցաւ այդ երկրում անցած տարւայ օգոստոսին, անսպասելի էր Վրաստանի ողջ բնակչութեան համար»,- նկատեց նա: Այդ ժամանակից, ըստ Գէորգեանի, Վրաստանի իշխանութիւնները կատարեալ վերահսկողութիւն են սահմանել երկրի բնակչութեան նկատմամբ, հսկում են Ռուսաստանի հետ բոլոր կապերը:
Փորձագէտը յատկանշական իրադարձութիւն է համարում վերջերս Քութայիսիում «Փառքի յուշարձանի» պայթեցումը: «Ակնյայտ է, որ դա իւրօրինակ պատգամ է, թէեւ բաւական յիմար: Տւեալ իրադարձութիւնը յստակ ցոյց տւեց, թէ որ կողմ է կողմնորոշւած Վրաստանը»,- ամփոփեց Գէորգեանը:

Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: