Թուրքիայի ներքին գործերի նախարարը հերքում է հայերի և յոյների տները պիտակաւորելու մասին լուրերը


18:58 • 19.02.10
Թուրքիայի ներքին գործերի նախարար Բեշիր Աթալայը հերքել է Ստամբուլի մի շարք թաղամասերում հայերի և յոյների տների վրայ տարբերանշաններ փակցնելու դէպքերի հետ կապւած վաղուց շրջանառւող լուրերը: Այս մասին հաղորդում է Ankara գործակալութիւնը:
«Հետաքննութեան արդիւնքում տների պիտակաւորման դէպքեր չեն յայտնաբերւել: Իսկ 2009թ. Յունւարից ի վեր ոչ մի բողոք չի ստացւել ոչ մահմեդական բնակչութեանն ուղղւած սպառնալիքների կամ ճնշումների առնչութեամբ»,- յայտարարել է Բեշիր Աթալայը` պատասխանելով «Խաղաղութիւն և ժողովրդավարութիւն» կուսակցութեան պատգամաւոր Սաբահաթ Թունջելիի` խնդրի առնչութեամբ ներկայացրած գրաւոր հարցմանը:
Նշենք, որ անցած տարի Ստամբուլի Ֆաթիհ, Սամաթիա և Շիշլի թաղամասերում հայերի և յոյների տներին պարբերաբար փակցւում էին կանաչ և կարմիր պիտակներ: Այդ դէպքերի առնչութեամբ ահազանգել էր Սաբահաթ Թունջելը և հարցը բարձրացրել Թուրքիայի Ազգային մեծ ժողովում: Քրդամէտ կուսակցութեան պատգամաւորը յայտարարել էր նաև, որ ոչ մահմեդական բնակչութեան նկատմամբ սպառնալիքներն աճում են:


Tert.am

0 Պատգամ: