.– Էթյէն Մահչուփեան
09:44 • 19.02.10
Ստամբուլում լոյս տեսնող «Ակօս» շաբաթաթերթի գլխաւոր խմբագիր Էթյէն Մահչուփեանը, անդրադառնալով Հայ-թրքական յարաբերութիւնների կագաւորման գործընթացի վերջին զարգացումներին, գրում է, որ Անկարան վախեցավ Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրւած Արձանագրութիւններից և ընկրկեց:
«Հայաստանի և Թուրքիայի միջև դիւանագիտական յարաբերութիւնների կարգաւորում և սահմանների բացում նախատեսող Արձանագրութիւնները Թուրքիայի համար դարձան դժւարամարս մի պատառ: Այսօր Թուրքիայի արտգործնախարարութիւնը ճարահատեալ փորձում է որպէս պատրւակ օգտագործել Հայաստանի Սահմանադրական դատարանի` Արձանագրութիւնների վերաբերեալ կայացրած որոշումը:
Փորձ էր արւում թուրք հասարակութեանը համոզել, թէ Հայաստանը «նախապայման» է առաջ քաշել և վնաս հասցրել Արձանագրութիւնների «ոգուն»,- գրում է «Ակօս»-ի գլխաւոր խմբագիրը` փաստելով, որ Անկարայի այդ փորձերը պսակւեցին անյաջողութեամբ, քանի որ ողջ աշխարհը և անձամբ թուրք հասարակութիւնը տեսան, որ միակ նախապայման առաջ քաշողը Թուրքիան էր:
«Արձանագրութիւններում խօսք անգամ չկար Ղարաբաղեան հիմնախնդրի մասին, սակայն Թայիփ Էրդողանն էր, որ Ադրբեջանի խորհրդարանի ամբիոնից խոստումներ տւեց` այդ հարցը վերածելով նախապայմանի»:
Մահչուփեանի կարծիքով` Հայաստանը հէնց այդ փուլում պէտք է բողոքարկէր Թուրքիայի այդ քայլը, բայց Երևանը սխալ գործեց` Անկարայի նկատմամբ ըմբռնում ցուցաբերելով. «Սակայն ողջ աշխարհի կողմից ամրագրւեց, որ Արձանագրութիւնների և Ղարաբաղեան հիմնախնդրի միջև որևէ կապ գոյութիւն չունի, և Թուրքիան մէկուսացւեց»:
«Ակօս»-ի գլխաւոր խմբագրի կարծիքով` միակ պատճառը, ինչի հետևանքով խցանւել է յարաբերութիւնների կարգաւորման գործընթացը, այն է, որ Թուրքիան չի կարողանում յաղթահարել անցեալի հոգեբանական շէմը, իսկ թուրքական իշխանութիւններն էլ չեն կարողանում տանել այդ բեռը:
«Թուրքիան Արձանագրութիւններից վախեցաւ, որովհետև «կարգաւորում» կոչւածը պետութեան վերահսկողութեամբ չի լինելու: Այլ կերպ ասած` երկու հանրութիւնները փորձելու են միմեանց նորից ճանաչել, փորձելու են միմեանց միջոցով վերյիշել իրենց պատմութիւնները: Հայկական կողմը ձգտում է ծանօթանալ և վերյիշել... Իսկ թուրքական կողմը դրանից անհանգստանում է... Որովհետև ի ցոյց դրւելիք անցեալը հանրապետական Թուրքիայի ստեղծած «մաքուր» պատմութեան և դրան շաղկապւած «անաղարտ» ինքնութեան փոխարէն բերելու է ճշմարտութիւնը»,- եզրափակում է Էթյէն Մահչուփեանը:

Tert.am
0 Պատգամ:
Post a Comment