«Հայլուր»-ի տնօրէնը կզբաղւի աւելի պատասխանատու աշխատանքով

12:59 • 20.02.10
Հայաստանի հանրային հեռուստաընկերութեան «Հայլուր» ծրագրի տնօրէն Յարութիւն Յարութիւնեանը աշխատանքային ծանրաբեռնւածութեան պատճառով է ցանկացել ազատւել տնօրէնի պաշտօնից, քանի որ ընկերութիւնում երկու պաշտօն էր զբաղեցնում։
Այս մասին այսօր ասաց Հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահ Ալեքսան Յարութիւնեանը: Նրա խօսքով, սակայն, Յարութիւնեանին չի յաջողւել «թեթևացնել գրաֆիկը», քանի որ այժմ աւելի պատասխանատու և կարևոր գործով է զբաղւելու հեռուստաընկերութիւնում՝ կորդինացնելով ֆիլմերի և սերիալների հետ կապւած աշխատանքները։
Ալեքսան Յարութիւնեանը նշեց, որ տնօրէնի թափուր պաշտօնի յաւակնորդներ այս պահին չկան` յոյս յայտնելով, որ հարցը շուտով կը լուծւի։

Tert.am

0 Պատգամ: