ՀՅԴ-ն
պատրաստւում է Հայ-թրքական արձանագրութիւնների նախնական քննարկում անցկացնել ԱԺ յանձնաժողովում
12:53 / 18.02.2010
ՀՅԴ-ն պատրաստւում է վաղը` փետրւարի 19-ին Ազգային ժողովի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովում նախնական քննարկում անցկացնել Հայ-թրքական արձանագրութիւնների թեմայով: Յիշեցնենք, որ այդ արձանագրութիւններն արդէն ուղարկւել են Ազգային ժողով, որոնք ԱԺ կանոնադրութեան համաձայն, ինքնաբերաբար ընդգրկւում են ԱԺ մեծ օրակարգում, նաեւ քառօրեայ նիստերի օրակարգում:
Ինչպէս այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ արտաքին յարաբերութիւնների մշտական յանձնաժողովի նախագահ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմէն Ռուստամեանը, իրենք ԱԺ նախագահ Յովիկ Աբրահամեանին առաջարկելու են, որպէսզի նա օրակարգում չընդգրկի այդ հարցը, նախքան արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի եզրակացութիւնը: Դա, ըստ Ա. Ռուստամեանի, թոյլ կը տայ բաց քննարկումներից յետոյ միայն քննարկման առարկայ դարձնել այդ արձանագրութիւնները, որը նաեւ որոշակի իմաստով կը խոչընդոտի արձանագրութիւնների այս տեսքով վաւերացմանը:
NEWS.am-ի դիտարկմանը, թէ արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովում մեծամասնութիւնը կոալիցիայի անդամներն են, եւ եթէ նրանք ցանկանան, կարող են շատ արագ եզրակացութիւն տալ, եւ դա չի կարող խոչընդոտ լինել, դաշնակցական պատգամաւորն արձագանքեց. «Ես չեմ կարծում, որ արագ եզրակացութիւն կը լինի»:

Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment