Ադրբեջանը զոհերի պատճառները պէտք է փնտրի իր ԶՈՒ բարձիթողի բարոյահոգեբանական վիճակի մէջ


19:35 / 18.02.2010
Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում յրաձգութեան եւ ադրբեջանցի զինւորների զոհւելու մասին տեղեկութիւնները չեն համապատասխանում իրականութեանը:
Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրոյցում յայտնեց ԼՂՀ Պաշտպանութեան բանակի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթեանը:
Նրա խօսքով, Լեռնային Ղարաբաղի Պաշտպանական բանակը պահպանում է հրադադարի ռեժիմը:
Ինչ վերաբերում է զոհերին, Հասրաթեանն իր ադրբեջանցի գործընկերներին խորհուրդ տւեց իրադարձութիւնների պատճառները փնտրել իր «ԶՈՒ բարձիթողի բարոյահոգեբանական վիճակի մէջ»:
Նշենք, որ այսօր ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկութիւն էին տարածել, թէ Թարթարի շրջանի Գապանլի գիւղի մօտ հրաձգութիւն է տեղի ուենցել, որի արդիւնքում սպանւել են ադրբեջանցի երեք զինւորներ, եւս չորսը վիրաւորւել են:

Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: