Հանրային հեռուստաընկերութիւնը հերքում է մեղադրանքները «Եւրատեսիլի» մրցոյթի կապակցութեամբ
14:43 / 20.02.2010
Հանրային հեռուստա–ռադիոընկերութեան խորհրդի նախագահ Ալեքսան Յարութիւնեանը հերքել է մեղադրանքները, թե «Եւրատեսիլ-2010» մրցոյթի հայաստանեան ընտրական փուլում կեղծիքներ են կատարւել յօգուտ երգչուհի Եւա Ռիվասի:
Փետրւարի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը Հանրայինի նախագահը հերքել է նաեւ լուրերը, թէ նախապէս որեւէ մէկին խոստացւած է եղել ուղարկել «Եւրատեսիլ»:
Աւելին, ըստ Յարութիւնեանի, Հանրային հեռուստաընկերութիւնը պարտաւորւած չէ մրցոյթ անցկացնել մասնակցին ընտրելու համար, եւ եթէ նախապէս որեւէ մէկին խոստում տրւած լինէր, ոչ մի մրցոյթ էլ չէր կազմակերպւի: «Ինչո՞ւ պէտք է մեր գլխին փորձանք բերէինք: Եթէ որոշել էինք ինչ-որ մէկին ուղարկել, սուսուփուս կուղարկէինք»,- արձանագրել է Յարութիւնեանը:
Վերջինս նաեւ չի հերքել փաստը, որ SMS քւէարկութեան ժամանակ խնդրներ են ծագել, եւ յաւելել է, որ այդ կապակցութեամբ Հանրայինը բջջային օպերատորների հետ ուսումնասիրութիւն է անցկացնում:
Նշենք, որ փետրւարի 14-ին կայացած «Եւրատեսիլ» մրցոյթի հայաստանեան ընտրական փուլում յաղթող էր դարձել Եւա Ռիվասը՝ իր «Apricote stone» («Ծիրանի կորիզ») երգով: Երկրորդ տեղում յայտնւած Էմմի եւ Միհրան զոյգը յայտարարել էր, որ արդիւնքները կեղծւել են: Աւելին, ըստ երգիչների՝ Հանրայինից իրենց նախապէս էին խոստացել, որ հէնց իրենք են մեկնելու «Եւրատեսիլ»:

Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment