Հանրապետականները պնդում են, որ Էրդողանի տեսակէտը փոխւել է
14:24 • 19.02.10
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի յայտարարութիւնները Հայ-թրքական յարաբերութիւնների առնչութեամբ մեղմ երանգ են ստացել: Այս մասին այսօր յայտարարեց Հայաստանի հանրապետական կուսակցութեան անդամ Մկրտիչ Մինասեանը: Ըստ նրա` Հայ-թրքական գործընթացի սկզբում Էրդողանն այլ բան էր ասում, սակայն ժամանակի ընթացքում նրա յայտարարութիւնները մեղմւել, նոր ոճ ու էութիւն են ստացել, որոշ բառակապակցութիւններ ընդհանրապէս հանւել են շրջանառութիւնից:
Յիշեցնենք, որ երէկ նմանատիպ յայտարարութիւն էր արել նաև ՀՀԿ մէկ այլ անդամ Կարէն Աւագեանը` նշելով, թէ այսօր արդէն Էրդողանը որևէ կապ չի տեսնում Արձանագրութիւնների և Ղարաբաղեան խնդրի միջև:

Tert.am

0 Պատգամ: