«Ժառանգութիւնն» ու ՀՅԴ-ն թշնամիներ չեն
.– Լարիսա Ալավերդեան


16:27 • 17.02.10
«Ժառանգութիւն» խմբակցութեան քարտուղար Լարիսա Ալավերդեանը բնական է համարում այն, որ «Ժառանգութիւնն» ու ՀՅԴ-ն տարբեր հարցերի շուրջ տարբեր դիրքորոշումներ ունեն:
Այսօր հրաւիրած ասուլիսում, պատասխանելով երկու ուժերի յարաբերութիւնների սրման մասին հարցին, Ալավերդեանը նշեց, որ Սահմանադրական դատարանի որոշումից յետոյ Դաշնակցութեան և «Ժառանգութեան» գնահատականներում կան տարբերութիւններ:
«Ես կը ցանկանայի, որ մենք սովորէինք` տարբերութիւնը դա թշնամութիւն չէ: Ընդհանրապէս, ուրիշը դա թշնամի չէ»,- ասաց Ալավերդեանը:

«Թերթ»

0 Պատգամ: