ՄԱՐՏԻՆ ՎԱՐԴԱԶԱՐԵԱՆ.– ԵՒԱ ՌԻՎԱՍԻ ԵՐԳԻ ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍՈՒՄ ԿԱՆ ԱՐԵՒԵԼԵԱՆ ԵԼԵՒԷՋՆԵՐ
«Եւա Ռիվասի «Apricot stone» երգի երկրորդ մասում կան ընդհանուր արեւելեան ելեւէջներ, որոնք թուրքերը կարող են նաեւ իրենց վերագրել»,-PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրոյցում ասել է կոմպոզիտոր եւ դիրիժոր, Հայաստանի Հանրային հեռուստատեսութեան եւ ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նւագախմբի գեղարւեստական ղեկավար, ժողովրդական դերասան Մարտին Վարդազարեանը: Սակայն, ըստ նրա, Եւրատեսիլում վաղուց արդէն նշանակութիւն չունի ոչ բուն երգը, ոչ նրա խօսքերն ու երաժշտութիւնը, ոչ էլ կատարումը: Յաջողութիւնն ու յաղթանակը կախւած են աշխարհում երկրի դիրքից եւ տարբեր երկրներում սփիւռքի ներկայացուցիչների քանակից: Եւրատեսիլ մրցոյթը սպառել է իրեն, ուստի հարկաւոր չէ դրան այդքան լուրջ վերաբերւել, գտնում է կոմպոզիտոր Մարտին Վարդազարեանը:

«Պանարմէնիան»

0 Պատգամ: