Պատմութեան մէջ առաջին անգամ Հայաստանի քաղաքացին յաւակնում է Պոլսոյ Հայոց պատրիարքի պաշտօնին


18:52 / 19.02.2010
Պատմութեան մէջ առաջին անգամ Հայաստանի քաղաքացին յաւակնում է Պոլսոյ Հայոց պատրիարքի պաշտօնին։ Խօսքն արքեպիսկոպոս Սեպուհ Չուլջեանի մասին է, ով ղեկավարում է Հայ Առաքելական եկեղեցու Գուգարաց թեմը, հաղորդում է Hyurriet Daily News-ը։
Պարբերականը նշում է, որ «Թուրքիայում Չուլջեանը կը դառնայ հայազգի 85-րդ պատրիարքը, եթէ ընտրութիւններում յաղթանակ տանի։ Համաձայն 1861 թ. սահմանւած կանոնակարգի՝ պատրիարք կարող է դառնալ միայն նա, ում հայրը ծնւել է Թուրքիայում»։
Թերթի հետ խօսելով Հայ-թրքական յարաբերութիւնների կարգաւորման թեմայի շուրջ՝ Չուլջեանը նշել է. «Մենք չպէտք է նման հնարաւորութիւնը բաց թողնենք մեր ձեռքից։ Ժամանակը մեզ հակառակ է աշխատում։ Ես կարծում եմ, որ նրանք, ովքեր հանդէս են գալիս որպէս միջնորդներ, դա անում են իրենց խղճի հանգստութեան համար։ Սակայն նրանք հետապնդում են նաեւ սեփական շահեր։ Սակայն Հայաստանը եւ Թուրքիան երկկողմ յարաբերութիւնների կարգաւորման գործում նրանց միջամտութեան կարիքը չունեն»։

Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: