Իրանը ճանաչել է Լեռնային Ղարաբաղի սահմանադրօրէն որոշւած սահմանները

13:35 / 19.02.2010
Հայաստանում Իրանի դեսպան Սէյէդ Ալի Սաղայեանին փետրւարի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ յայտարարել է, որ Իրանը միակ երկիրն է, որ Լեռնային Ղարաբաղի հետ ունի սահման, դրանով, ըստ էութեան, ազատարգրւած տարածքները համարելով որպէս ԼՂ տարածք:
Հարցին, թէ ինչպէս է վերաբերում այն փաստին, որ ԼՂ խնդրի կարգաւորման արդիւնքում կարող է տարածաշրջանում, Իրանի սահմանին խաղաղապահներ տեղակայւեն, որոնք կարող են լինել ինչպէս ռուսական այնպէս էլ ամերիկեան կամ եւրոպական, դեսպանը պատասխանել է. «Հաշւի առնելով, որ միակ երկիրը, որ Լեռնային Ղարաբաղի հետ ունի ընդհանուր սահման, դա Իրանն է, մենք ունենք յստակ կարծիք խաղաղապահ զօրքերի տեղակայման վերաբերեալ»:
Նա անդրադարձել է նաեւ ԱՄՆ-ի եւ Իսրայէլի կողմից Իրանի դէմ հնարաւոր ագրէսիայի խնդրին՝ ընդգծելով, որ ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ Իսրայէլն այսօր հնարաւորութիւն չունեն որեւէ տեսակի ագրէսիայի գնալ Իրանի դէմ: «Իհարկէ, մենք ցանկացած տարբերակ պէտք է հաշւի առնենք, այդ թւում նաեւ ռազմական, բայց սիոնիստական ռեժիմը չունի այն հնարաւորութիւնը, որ կարողանայ որեւէ կերպ ճնշել ու յաղթանակի հասնել Իրանի նկատմամբ: Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա հաշւի առնելով այդ երկրի Աֆղանստանում ներկայութիւնը եւ ներքին խնդիրները, դժւար թէ ԱՄՆ-ը Իրանի դէմ գործողութիւնների դիմի»,- վստահութիւն է յայտնել Իրանի դեսպանը:


Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: