Դրսևորւել է կաշառքի նոր ձև՝ դիտորդներին սեռական ծառայութիւն է առաջարկւել


14:52 • 01.06.09
Հելսինկեան քաղաքացիական ասամբելայի Վանաձորի գրասենեակի ղեկավար Արթուր Սաքունցն այսօր «Ուրբաթ» ակումբում խիստ ուշագրաւ յայտարարութիւն է արել։ «Transparency International» հակակոռուպցիոն կենտրոնի հետ 16 դիտորդներով Մալաթիա–Սեբաստիա համայնքում ընտրութիւններին հետևած Սաքունցը մի շարք խախտումներ է յայտնաբերել, որոնցից ամենակարևորը թերևս նոր կաշառքի ի յայտ գալն է եղել։
Արթուր Սաքունցը յայտարարել է, որ իրենց դիտորդներին ընտրատեղամասերում ասել են, թէ պէտք չէ ամէն ինչ նկատել, յետոյ էլ փորձել են կաշառել՝ «ախպերավարի» հաց ուտելուց մինչև աղջիկների տրամադրում։
«Նոյնիսկ հասել է այն աստիճան, որ մարդիկ, ընդ որում առանց ներկայանալու, ուղղակի փորձում էին կաշառել, փող էին ուզում առաջարկել, փորձում էին առաջարկել՝ ախպերավարի գնանք հաց ուտենք, աղջիկներ էլ ենք առաջարկում, սա ուղղակի սպասարկման կամ ուղղակի, չգիտեմ, ծառայութեան նոր ձև է երևի»,– ասել է Արթուր Սաքունցը։
ՀՔԱ Վանաձորի գրասենեակի ղեկավարն ասել է, որ իրենց դիտորդների եղած ընտրատեղամասերում յանձնաժողովականները, վստահւած անձինք, յանձնաժողովի նախագահները եղել են մէկ թիմ ու աշխատել են մէկ բանի համար՝ ինչպէս ընտրողներին բերման ենթարկեն և կեղծեն ընտրութիւնների արդիւնքները։«Մալաթիայի ընտրութիւնները պարզապէս ի չիք են դարձնում որևէ հնարաւորութիւն մտածելու անգամ, որ հնարաւոր է Հայաստանում կայացնել ընտրական ինստիտուտը»,– ասել է Արթուր Սաքունցը։

Tert.am

0 Պատգամ: