Ադրբեջանը փորձում է արդարացնել էթնիկ (ցեղային) զտումները նրանով, որ դա արել է սեփական տարածքում

20:52 / 17.02.2010
Յայտարարելով, որ Շահումեանի, Մարտակերտի եւ Մարտունիի շրջանները պատկանում են Ադրբեջանին, այդ երկրի ԱԳՆ-ն փորձում է խուսափել այդ տարածքներում էթնիկ (ցեղային) զտումների եւ օկուպացիայի (բռնազաւթումների) համար պատասխանատւութիւնից, որը Ադրբեջանն իրականացրել է ԼՂ-ի նկատմամբ ագրէսիայի արդիւնքում:
Այս մասին յայտարարել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայեանը, մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խօսնակ Էլհան Փոլուխովի յայտարարութիւնը, ում «վրդովմունքն» է առաջացրել ՀՀ ԱԳ նախարար Էդւարդ Նալբանդեանի յայտարարութիւնը:
"Զարմանալի կը լինէր, եթէ ադրբեջանական կողմը ներկայացներ գոնէ մէկ միջազգային օրէնսդրական ակտ, որը թոյլ է տալիս բնակչութեան էթնիկ զտումներ իրականացնել, դա արդարացնելով նրանով, որ դրանք տեղի են ունեցել իբր «սեփական տարածքներում»,- նշել է Բալայեանը:
Նկատենք, որ ՀՀ ԱԳ նախարար Էդւարդ Նալբանդեանը նախօրէին, անդրադառնալով ԼՂ հակամարտութեան հետեւանքների վերացման հարցին, յայտարարել էր. «Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ պէտք է լուծւեն նաեւ Ադրբեջանի կողմից օկուպացւած Մարտակերտի, Մարտունու եւ Շահումեանի շրջանների եւ այդ շրջաններ փախստականների վերադարձի հետ կապւած հարցերը: Եւ իհարկէ, հակամարտութեան հետեւանքների վերացման հարցը պէտք է լուծւի հակամարտութեան պատճառները վերացնելուն զուգահեռ: Բոլոր այդ հարցերը անհրաժեշտ է լուծել բանակցութիւնների միջոցով, փոխադարձ համաձայնութեան եւ խաղաղ ճանապարհով»:

Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: