The Economist.- Անկարան մնաց միայնակ
15:55 • 19.02.10
Ստեղծւած իրավիճակում Անկարայի ամենամօտ դաշնակիցը համարւող Վաշինգտոնն անցել է Հայաստանի կողմը, և Թուրքիան մնացել է միայնակ:
Այս մասին գրում է բրիտանական The Economist պարբերականը` անդրադառնալով Հայ-թրքական յարաբերութիւնների կարգաւորման գործընթացի վերջին զարգացումներին:
Պարբերականը, «Զրօ առաջընթաց» խորագրով հրապարակման մէջ անդրադառնալով նաև Արձանագրութիւններում տեղ գտած պատմաբանների համատեղ յանձնաժողովի ստեղծում նախատեսող դրոյթին, նշում է, որ այդ կէտը անցեալի ուրւականներին թաղելու յոյսեր էր ծնել:
«Սակայն հին թշնամանքից այդպէս հեշտ չեն հրաժարւում: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Արձանագրութիւնների ստորագրումից մէկ օր անց յայտարարեց, որ քանի դեռ հայերը դուրս չեն եկել բռնազաւթւած Ղարաբաղից, համաձայնագիրը կեանքի չի կոչւելու»,- գրում է անգլիական պարբերականը` աւելացնելով, որ ազգայնականների և ցասումով լի Ադրբեջանի միջև կանգնած թուրքական իշխանութիւններն իրենց անհանգստութիւններն արդարացնելու համար սկսեցին շահարկել Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը:
Սակայն, ինչպէս նշում է The Economist-ը, ստեղծւած իրավիճակում Անկարան մնաց միայնակ, քանի որ «Թուրքիայի ամենամօտ դաշնակիցն ու գործընթացին հիմնական աջակցութիւնը ցոյց տւող Վաշինգտոնն» անցաւ Երևանի կողմը:
«Գործընթացի ձախողման դէպքում ճանապարհ կը հարթւի ԱՄՆ Կոնգրէսի կողմից 1915-ի իրադարձութիւնները որպէս ցեղասպանութիւն ճանաչելու համար»,- գրում է The Economist-ը` նշելով, որ այդ դէպքում Անկարայի կողմից կարող են լինել պատասխան քայլեր: «Օրինակ` ամերիկացիներին կարող են վռնդել Թուրքիայի տարածքում տեղակայւած Ինջիրլիքի ռազմաբազայից»:

Tert.am
0 Պատգամ:
Post a Comment