«Ոչ»-ի կողմնակիցները հանդիպել են իշխող կոալիցիային

19:05 / 19.02.2010
Փետրւարի 19-ին Հայ-թրքական արձանագրութիւնների դէմ միաւորւած մի շարք կուսակցութիւնների նախաձեռնութեամբ ՀՀ Ազգային ժողովում հանդիպումներ տեղի ունեցան իշխանական կոալիցիայ կազմող Հայաստանի Հանրապետական եւ «Բարգաւաճ Հայաստան» կուսակցութիւնների պատգամաւորական խմբակցութիւնների հետ:
Հանդիպմանը մասնակցել են Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն, Հայաստանի Դեմոկրատական, «Նոր Ժամանակներ», Հայաստանի Ռամկավար Ազատական, «Միաւորւած Հայեր», «Մայր Հայրենիք», «Գոյամարտ» եւ «Հայկանդուխտ» կուսակցութիւնների ներկայացուցիչները:
Քննարկւել են Հայ-թրքական յարաբերութիւնների ներկայ փուլի առանձնայատկութիւնները՝ կապւած արձանագրութիւնների խորհրդարանական քննարկումների հետ: Հանդիպումների մասնակիցները պայմանաւորւել են հետագայ խորհրդատւութեան վերաբերեալ:
Ի դէպ, քննարկումներին չի մասնակցել «Ժառանգութիւն» կուսակցութիւնը, որը, ի տարբերութիւն ՀՅԴ-ի, անվերապահ դէմ է արձանագրութիւններին: ՀՅԴ-ն յայտարարել է, թէ կողմ կը լինի արձանագրութիւններին՝ վերապահումների դէպքում:
Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: