Ստեղծւում է ՀՀ պաշտպանութեան նախարարին առընթեր հասարակական խորհուրդ
«Ելնելով Հայաստանի Հանրապետութեան պաշտպանութեան ոլորտում ընթացող բարեփոխումների պահանջներից՝ զինւած ուժերի նկատմամբ հասարակական վերահսկողութեան խստացման և զինւած ուժերում մարդու իրաւունքների ու ազատութիւնների պաշտպանութեան նպատակով ստեղծւում է ՀՀ պաշտպանութեան նախարարին առընթեր հասարակական խորհուրդ՝ կազմւած գիտութեան, կրթութեան, բնապահպանութեան, սպորտի, առողջապահութեան բնագաւառների, Հայ Առաքելական եկեղեցու մէկական և մշակոյթի բնագաւառի, հասարակական կազմակերպութիւնների ու Հայաստանի Հանրապետութիւնում բնակւող ազգային փոքրամասնութիւնների երկուական ներկայացուցիչներից», – ասւած է ՀՀ Պաշտպանութեան նախարարութեան յայտարարութեան մէջ։

Tert.am

0 Պատգամ: