Թուրքական ընդդիմութիւնը պահանջում է յետ կանչել Արձանագրութիւնները խորհրդարանից
12:17 • 20.02.10
Հայ-թրքական Արձանագրութիւնները խայտառակ փաստաթղթեր են, և իշխանութիւնը պէտք է յետ կանչի դրանք խորհրդարանից: Այս մասին, Cihan գործակալութեան փոխանցմամբ, Կարսում յայտարարել է Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցութեան պատգամաւոր Օքթայ Վուրալը:«Խորհրդարանից յե'տ կանչէք Կարսի պայմանագիրը չընդունող, Արևելեան Անատոլիան որպէս Արևմտեան Հայաստան ներկայացնող Արձանագրութիւնները: Դա խայտառակ փաստաթուղթ է»,- դիմելով «Արդարութիւն և զարգացում» իշխող կուսակցութեանը` ասել է Վուրալը:

Tert.am

0 Պատգամ: