Թեհրանում Ադրբեջանի դրօշն են այրել
14:10 / 20.02.2010
Թեհրանում փետրւարի 18-ից 19-ը Ադրբեջանի դեսպանատան առջեւ բողոքի ակցիա է տեղի ունեցել, գրում է «Էքսպրես» թերթը։
Ցոյցի մասնակիցներն այրել են Ադրբեջանի դրօշը, դեսպանատան ուղղութեամբ ձւեր նետել, անարգել են պետական խորհրդանիշը։
Թերթի տեղեկացմամբ, Աշխարհի ադրբեջանցիների կոնգրէսը նախատեսում է փետրւարի 22-ին բողոքի ակցիա անցկացնել Բաքւում Իրանի դեսպանատան առջեւ։
Նշենք, որ սա միակ միջադէպը չէ, որ գրանցւել է երկու երկրների միջեւ։
Իսրայէլի արտգործնախարար Աւիգդոր Լիբերմանի՝ Բաքու կատարելիք այցի նախօրէին իրանական «Sahar» հեռուստաալիքը եթեր էր հեռարձակել ադրբեջանական մի տեսահոլովակ։ Պաղեստինցի երեխաների դիակների ֆոնին ցուցադրւել էին կադրեր Իսրայէլի եւ Ադրբեջանի պաշտօնատար անձանց հանդիպումներից։

Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: