Saturday, August 14, 2010

Թուրք նախարար.–


Թուրք նախարար.–

Հայ-թուրքական փակ սահմանի միակ մեղաւորը

Հայաստանն է


Օգոստոս 14, 2010 10:45
Թուրքիայի արեւելքում գտնւող եւ Հայաստանի հետ սահմանակից Կարս ժամանած Թուրքիայի առողջապահութեան նախարարը զաւեշտալի մեկնաբանութեամբ է հանդէս եկել Հայ-թրքական սահմանի փակ լինելու կապակցութեամբ։
Թրքական Medya73-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի առողջապահութեան նախարար Ռեջեփ Աքդաղը, Կարսում, լրագրողներից մէկի հարցին, թէ ինչո՞ւ է Հայաստանի հետ սահմանը փակ Կարսի համար, պատասխանել է. «Դուք գիտէք, որ Հայ-թրքական սահմանի փակ լինելու միակ մեղաւորը Հայաստանն է։ Սահմանի բացման ուղղութեամբ Թուրքիան շատ ջանքեր է գործադրել։ Յոյսով եմ, որ Հայաստանը այդ ջանքերին կպատասխանի։ Հայաստանը պէտք է ստանձնած պարտականութիւնները կատարի։ Այն ժամանակ էլ սահմանների բացման հարցը օրակարգ կգայ»-պատասխանել է թուրք նախարարը։
Նշենք, որ Կարսի բնակչութիւնը, բացառութեամբ այնտեղ բնակւող ազերիների, կողմ է առանց նախապայմանների Հայ-թրքական սահմանի բացմանը։ Այնինչ, Թուրքիայի առողջապահութեան նախարարը ցոյց տւեց իր տեղեկացւածութեան ցածր աստիճանը կամ փորձեց ապատեղեկացնել Կարսի բնակչութեանը։ Նա, երեւի տեղեակ չէ, որ Թուրքիան ստորագրելով Հայ-թրքական արձանագրութիւնները, ընդունել է առանց նախապայմանների բացել սահմանները եւ դիւանագիտական յարաբերութիւններ հաստատել, իսկ իր երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խախտելով «առանց նախապայմանների» սկզբունքը, յայտարարում է, թէ առանց Ղարաբաղի խնդրի կարգաւորման, արձանագրութիւնները չեն վաւերացւի։

Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: