Բելգիայի խորհրդարանը կարող է քննարկել Ղարաբաղի

անկախութեան ճանաչման հարցը



Օգոստոս 11, 2010 14:22
Այս տարւայ աշնանը Հայաստան եւ Լեռնային Ղարաբաղ կայցելեն Բելգիացի խորհրդարանականները՝ քննարկելու Բելգիայի խորհրդարանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան ճանաչման հնարաւորութիւնը: Այդ մասին Երեւանում կայացած մամուլի ասուլիսում յայտարարել է Բելգիայի հայկական կազմակերպութիւնների դաշնութեան ղեկավար Գէորգ Մինասեանը:
Նրա խօսքով, Հայ համայնքն ակտիւօրէն աշխատել եւ աշխատում է բելգիացի պատգամաւորների հետ` այդ հարցի ուղղութեամբ: «Այդ համատեքստում, բելգիացի պատգամաւորների այցը շատ կարեւոր է: Չգիտեմ, թէ որքանով մեր նախաձեռնութիւնը յաջողութիւն կունենայ, բայց պատգամաւորների այցը Հայաստան եւ Լեռնային Ղարաբաղ կարող է միանշանակ մեծ օգուտ բերել գործընթացին»,- ասել է Մինասեանը: Նա նաեւ նշել է, թէ հայ համայնքը սերտ կապեր է պահպանում բելգիացի պատգամաւորների հետ:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: