Թբիլիսիում քննարկւում է Սուրբ Գէորգ եկեղեցու

վերականգնման հարցը


17:01 • 11.08.10
Հայաստանի մշակոյթի փոխնախարար Արև Սամուէլեանի գլխաւորած պատւիրակութիւնը Թբիլիսիում քննարկել է Սուրբ Գէորգ եկեղեցու վերականգնման հետագայ աշխատանքները։ Այս մասին յայտնում է Благовест-инфо-ն՝ վկայակոչելով Головинский проспект շաբաթաթերթը։
Յիշեցնենք, որ 1356 թւականին կառուցւած եկեղեցին քանդւել էր անցեալ տարւայ նոյեմբերին։Վրաստանի մշակութային ժառանգութեան պահպանութեան ազգային գործակալութիւնը գրաւոր տեղեկացրել է Հայաստանի մշակոյթի նախարարութեանը, որ տաճարի վերականգնման ծրագրի մշակման համար դրա տարածքում անցկացւում են ուսումնասիրութիւններ։ Գործակալութեան գլխաւոր տնօրէնի պաշտօնակատար Զուրաբ Սիմոնիաշվիլին յայտնել է, որ նախագծի մշակման աշխատանքներ է տանում փորձառու ճարտարապետ-ռեստավրատոր Շալվա Մելիքիձէն։
Ներկայում ուսումնասիրւում է եկեղեցու հիմքի ինժեներա-երկրաբանական վիճակը։
Tert.am

0 Պատգամ: