Saturday, August 14, 2010

Fox News.–


Fox News.–

Թուրքիայում ԱՄՆ դեսպանի նշանակումը ձգձգւում է

Հայաստանի պատճառով



10:16 • 14.08.10
Թուրքիայում ԱՄՆ դեսպանի պաշտօնում Ֆրենսիս Ռիկարդոնեի թեկնածութեան շուրջ քւէարկութիւնն արգելափակելու՝ հանրապետական սենատոր Սեմ Բրաունբեքի որոշման պատճառը Հայոց Ցեղասպանութեան հարցն է։ Այս մասին Fox News–ին ասել է ԱՄՆ Սենատի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի անդամներից մէկը։ Յիշեցնենք, որ ինքը՝ Բրաունբեքը, հրաժարւում է մեկնաբանել իր որոշման պատճառները։
Ինչպէս գրում է ԱՄՆ–ում լոյս տեսնող Armenian Weekly պարբերականը, Կանզասից սենատոր Բրաունբեքը տարիներ շարունակ Կոնգրէսում հանդէս է եկել Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչող բանաձևի օգտին։ Fox News–ի հարցին, թէ ինչու է Բրաունբեքն արգելափակել քւէարկութիւնը, յանձնաժողովի ներկայացուցիչն ասել է. «Չեմ ուզում դրան խառնւել։ Դրա պատճառը Հայաստանն է»։

Tert.am

0 Պատգամ: