Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները կը հանդիպեն հոկտեմբերի 8-ին
13:54 / 01.10.2009
Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսեանն ու Իլհամ Ալիեւը հանդիպելու են հոկտեմբերի 8-ին՝ Քիշնեւում:
Այդ մասին ասւած է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ այսօր Երեւանում տարածած հաղորդագրութեան մէջ:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Եուրի Մերզլեակովը, Բեռնար Ֆասիէն եւ Ռոբերտ Բրադկէն այժմ գտնւում են Երեւանում եւ հանդիպումներ են ունենալու ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի եւ ՀՀ ԱԳ նախարար Էդւարդ Նալբանդեանի հետ:
Համանախագահները նաեւ նշել են, որ հոկտեմբերի 8-ին Քիշնեւում նախատեսւած Ալիեւ-Սարգսեան հանդիպումից առաջ, հոկտեմբերի 2-ից 3-ը համանախագահները կայցելեն նաեւ Ստեփանակերտ եւ հոկտեմբերի 4-ից 6-ը` Բաքու:
Նրանք քննարկելու են ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման հիմնական սկզբունքներին առնչւող առանցքային չկարգաւորւած հարցերը:
«Համանախագահները կը ցանկանային եւս մէկ անգամ վերահաստատել աւելի վաղ իրենց երկրների կառավարութիւնների կողմից արւած յայտարարութիւնն առ այն, որ ղարաբաղեան կարգաւորման այսպէս կոչւած Մինսկի գործընթացը ինքնուրոյն գործընթաց է եւ պէտք է առաջ ընթանայ իր սեփական տրամաբանութեամբ, առանց որեւէ նախապայմանների կամ շաղկապումների, եւ խելամիտ ժամանակահատւածում` առանց թելադրւող արագացումների կամ դանդաղեցումների»,- ասւած է համանախագահների յայտարարութեան մէջ:
Յատկանշական է, որ համանախագահները վերահաստատում են, որ ղարաբաղեան գործընթացը չի կարող շաղկապւել որեւէ այլ գործընթացի հետ՝ ակնյայտօրէն նկատի ունենալով հայ-թուրքական մերձեցումը: Մինչդեռ յատկապէս թուրք պաշտօնատար անձինք բազմիցս փորձել են այդ երկու գործընթացներն իրար շաղկապել: Մասնաւորապէս, Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գիւլը, վարչապետ Էրդողանը, արտաքին գործերի նախարար Ահմադ Դավութօղլուն, Ազգային մեծ ժողովի նախագահ Մոհամադ Ալի Շահինը տարբեր առիթներով ուղղակի յայտարարել են, թէ հայ-թուրքական կարգաւորման գործընթացը կարող է առաջ ընթանալ միայն ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման գործընթացում զարգացում լինելու դէպքում:
Ամենայն հաւանականութեամբ, համանախագահներն իրենց յայտարարութեամբ նպատակ ունեն զսպել թուրք պաշտօնեաների անյագ ախորժակը:

0 Պատգամ:
Post a Comment