ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՐՑԸ ՎՐԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈ՞ՒՄ



Վրացի մի խումբ պատգամաւորներ պատրաստւում են խորհրդարան մտցնել Օսմանեան կայսրութիւնում իրականացւած Հայոց ցեղասպանութեան ճանաչման հարցը:
Ինչպէս հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը, վրացիների այս նախաձեռնութիւնը կապւած է մի կողմից վերջին ժամանակներում նկատւող վրաց-թուրքական յարաբերութիւնների «սառնութեան», միւս կողմից էլ` այն ռիսկերի հետ, որոնց պէտք է ենթարկւի վրացական տնտեսութիւնը հայ-թուրքական սահմանի բացումից յետոյ:


«ԱԶԳ»

0 Պատգամ: