Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ բանաձևը քւէարկութեան կը դրւի Շւէդիայի խորհրդարանում
12:08 • 16.02.10
Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ բանաձևն առաջիկայ երկու շաբաթներին քւէարկութեան կը դրւի Շւէդիայի խորհրդարանում։ Այս մասին է հաղորդում թուրքական Zaman օրաթերթը։
Շւէդիայի ընդդիմադիր Սոցիալ-դեմոկրատական կուսակցութիւնը երեք ամիս առաջ Հայոց Ցեղասպանութիւնը դատապարտող մի փաստաթուղթ էր ընդունել և որոշում էր կայացրել այն ներկայացնել խորհրդարանի քւէարկութեանը։
Նման բանաձև 2007թ. ներկայացւել էր Շւէդիայի խորհրդարան, բայց չէր ընդունւել։ Սակայն այս անգամ, ըստ թուրքական պարբերականի, բանաձևին աջակցում են նաև աջ ուղղւածութեան կուսակցութիւնները։
Անցած շաբաթ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի Արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի նախագահ Մուրադ Մերջանի գլխաւորած պատւիրակութիւնն այցելել էր Շւէդիա։ Թուրքական պատւիրակութիւնը, Ստոկհոլմում լսելով Հայոց Ցեղասպանութեան բանաձևի մասին, նախ անակնկալի էր եկել, իսկ յետոյ զգուշացրել, թէ նման բանաձևի ընդունումը «կը վնասի թուրք-շւէդական յարաբերութիւններին, ինչպէս նաև կբարդացնի Հայ-թրքական Արձանագրութիւնների վաւերացման գործընթացը»։

Tert.am
0 Պատգամ:
Post a Comment