Շարունակւում են Համահայկական 4-րդ համաժողովի

աշխատանքները



Ծաղկաձորում շարունակւում է Համահայկական կրթական չորրորդ համաժողովի աշխատանքը:
Յիշեցնենք, որ համաժողովի պաշտօնական մեկնարկի արարողութիւնը տեղի էր ունեցել օգոստոսի 13-ին` Երևանի Առնօ Բաբաջանեանի անւան համերգասրահում:
3 օր շարունակ սփիւռքի, Արցախի և Ջաւախքի ներկայացուցիչները քննարկելու են ՀՀ կրթական ծրագրերն ու կրթական խնդիրները:
Այսօր խորհրդաժողովի մասնակիցները քննարկելու են ՀՀ կրթական քաղաքականութեան և բարեփոխումենրի ընթացքը, կրթական բարեփոխումներն Արցախում, հայեցի կրթութեան կազմակերպման հիմնախնդիրները և առկայ միտումներն` ըստ տարածքների, ինչպէս նաև ՀՀ ԿԳՆ կողմից իրագործւող կրթական ծրագրերը:
Ինչպէս հաղորդում է Aysor-ի թղթակիցը Ծաղկաձորից, աւելի ուշ, համաժողովի մասնակիցները դիտելու են պատմաբան Արտակ Մովսիսեանի հեղինակած «Տիգրան Մեծ. հայրենապաշտ տիրակալը» ֆիլմը:
14.08.2010, 11:06
Aysor.am

0 Պատգամ: