Սաակաշվիլին անհետացե՞լ է...



16:17 • 14.08.10
Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի գտնւելու վայրը անյայտ է։ Ինչպէս յայտնում է Взгляд-ը, նման տեղեկաւտութիւն են տարածել վրացական ԶԼՄ-ները։
Սաակաշվիլին երկիրը լքել է օգոստոսի 5-ին՝ Կոլումբիայում երկրի նախագահի երդման արարողութեանը մասնակցելու համար։ Յետոյ նա այցելել է Կարիբեան ծովում գտնւող Արուբա կղզի-պետութիւն, սակայն Թբիլիսին մինչև օրս չի վերադարձել, պնդում է «Ռեզոնանսին»։
Միևնոյն ժամանակ, «Պիրվելի» լրատւական գործակալութիւնը նշում է, որ ամենայն հաւանականութեամբ, Սաակաշվիլին մասնաւոր այցով ԱՄՆ-ում է։
Մայիսին նոյնպես վրացական ԶԼՄ-ները փնտրում էին Սաակաշվիլիին, որը ապրիլի մեծ մասն անցկացրել էր ԱՄՆ-ում՝ ընդհատելով այցը միայն Լեխ Կաչինսկիի յուղարկաւորութեանը մասնակցելու նպատակով Լեհաստան կատարած ուղևորութեամբ։Յետոյ նա մի քանի ժամով յայտնւել էր Վրաստանում մայիսի 6-ին՝ Թբիլիսիում ոստիկանութեան շքերթին և Բաթումում Սուրբ Գէորգիի օրւայ տօնակատարութեանը, որից յետոյ մեկնել էր Վատիկան։
Աւելի ուշ նա գնացել էր Կոստա Ռիկա՝ նախագահի ինաուգուրացիային, յետոյ կրկին մի քանի օրով անհետացել տեսադաշտից։
Ընդդիմութիւնը պնդում է, որ Սաակաշվիլիի համար հայրենիքը յարմարաւէտ չէ, որ նրան չեն ընդունում աշխարհի առաջնորդները, ինչպէս նաև պահանջում է պարզել, թէ բիւջէից որքան գումար է ծախսւում նախագահական շրջագայութիւնների վրայ։
Tert.am

0 Պատգամ: