Ադրբեջանի ցուցադրական խաղը ֆիզիկական և բարոյա-
հոգեբանական ճնշումների արդիւնք է
10:07 • 13.08.10
Արցախի Ռազմագերիների, պատանդների և անյայտ կորածների հարցերով պետական յանձնաժողովը յայտարարութիւն է տարածել՝ դատապարտելով ռազմագերիների և պատանդների մարդասիրական հիմնախնդրի քաղաքականացումը պաշտօնական Բաքւի կողմից։
«Քարոզչական կասկածելի շահաբաժիններ ստանալու նպատակով Ադրբեջանի իշխանութիւնները շարունակում են ռազմագերիների մարդասիրական հիմնախնդրի շահարկումը, ստորաբար օգտագործելով ադրբեջանական գերութեան մէջ յայտնւած հայազգի քաղաքացիներին:
Նրանք, որ դարձել են Ադրբեջանի ԶԼՄ-ների թիրախ, պատմում են «հայկական բանակի անտանելի պայմանների և Ադրբեջանում բարեկեցիկ կեանքի մասին»:
Կասկած չկայ, որ ադրբեջանական յատուկ ծառայութիւնների այդօրինակ ցուցադրական խաղը հանդիսանում է ֆիզիկական և բարոյա-հոգեբանական ճնշումների արդիւնք:
Ցինիկաբար օգտագործելով հայ ռազմագերիներին, Ադրբեջանի իշխանութիւնները խախտում են միջազգային մարդասիրական իրաւունքի, մասնաւորապէս, Ժընևեան համաձայնագրերի նորմերը, որոնք նախատեսում են տւեալ խմբի անձանց հետ վարւեցողութեան որոշակի կանոններ:
ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անյայտ կորածների պետական յանձնաժողովը խստօրէն դատապարտում է ռազմագերիների և պատանդների բացառապէս մարդասիրական հիմնախնդրի քաղաքականացումը պաշտօնական Բաքւի կողմից»,- ասւում է յայտարարութիւնում:
Tert.am

0 Պատգամ:
Post a Comment