Մասաչուսեթսի Վերաքննիչ դատարանը որոշում է

կայացրել ընդդէմ Հայոց Ցեղասպանութեան ժխտման



ՎԱՇԻՆԳՏՈՆ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մասաչուսեթս նահանգի Վերաքննիչ դատարանը հաստատել է առաջին ատեանի դատարանի վճիռը, որով մերժւում է նահանգի դպրոցական ծրագրերում Հայոց Ցեղասպանութիւնը ժխտող գրականութիւն ընդգրկելու պահանջով Ամերիկայի թուրքական միութիւնների համագումարի հայցը:
Ինչպէս տեղեկացնում է Ամերիկայի հայկական համագումարը, առաջին ատեանի դատարան հայցը ներկայացւել էր 2005թ.-ին` Ամերիկայի թուրքական միութիւնների համագումարի եւ Թուրք-ամերիկեան իրաւական պաշտպանութեան հիմնադրամի կողմից: Հայցւորի պնդմամբ` Հայոց Ցեղասպանութիւնը ժխտող գրականութիւնը ծրագրերից դուրս թողնելը խօսքի ազատութեան իրաւունքի խախտում է:
Առաջին ատեանի դատարանը մերժել էր հայցը, իսկ 2009թ.-ի յունիսին Ամերիկայի թուրքական միութիւնների համագումարը եւ նախաձեռնութեան միւս աջակիցները դիմել էին Վերաքննիչ դատարան, որը, սակայն, անփոփոխ թողեց առաջին ատեանի դատարանի վճիռը:

0 Պատգամ: